Աշխարհ

14.07.2015 12:53


Հռոմի պապը հերքել է կոկայի տերևներ ծամելու մասին լուրերը

Հռոմի պապը հերքել է կոկայի տերևներ ծամելու մասին լուրերը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով այցով գտնվում է Հարավային Ամերիկայում, լրագրողների հետ զրույցում հերքել է Բոլիվիայում կոկայի տերևներ ծամելու մասին լուրերը:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, թե Հռոմի Պապին կոկայի տերևներով թեյ են առաջարկել, նա էլ ցանկություն է հայտնել ծամել դրա տերևները:

Հռոմի Պապը պատմել է, որ ընդամենը օրգանիզմի վրա օդի նոսրության ազդեցությունից խուսափելու համար տոնուսը բարձրացնող թեյ է խմել: Նաև նշել է, որ այդ ըմպելիքը շատ հայտնի է իր հայրենի Արգենտինայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը