Աշխարհ

15.07.2015 20:19


Ամերիկացու դեմ մեղադրանք է առաջադրվել նախկին ընկերուհու փափուկ արջն այրելու համար

Ամերիկացու դեմ մեղադրանք է առաջադրվել նախկին ընկերուհու փափուկ արջն այրելու համար

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում: «Fox News»-ի փոխանցմամբ` 25-ամյա Մարալ Ֆրեյնարդը մեղադրվում է իր նախկին ընկերուհու փափուկ արջն այրելու և կնոջ ընտանիքի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Նշվում է, որ տղամարդը բռնկվող հեղուկ է լցրել փափուկ խաղալիքի վրա և այրել այն բուխարիում:

Ֆրեյնարդի նախկին ընկերուհին նաև պատմել է, որ գնալուց առաջ տղամարդը սպառնացել է այրել ողջ տունը: Ներկայումս Ֆրեյնարդը գտնվում է կալանքի տակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը