Աշխարհ

15.07.2015 13:31


Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Թուրքիայում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Բոլու շրջանում երկու ավտոբուսներ բախվել են իրար. 6 մարդ զոհվել է, 40–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Միլլիյեթ»–ը։

ՃՏՊ–ի պատճառով ժամանակավորապես փակվել է դեպի Ստամբուլ տանող ավտոճանապարհը։

Ըստ նախնական վարկածի՝ դեպի Ստամբուլ մեկնող ավտոբուսը սահել է ճանապարհին և կորցրել հավասարակշությունը, այնուհետև բախվել արգելապատնեշին և շրջվել։

Նրա հետևից ընթացող մյուս ավտոբուսը բախումից խուսափելու համար կտրուկ արգելակել է և նույնպես կորցնելով վերահսկողությունը՝ բախվել արգելապատնեշին։

Վիրավորներից 15-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը