Աշխարհ

16.07.2015 03:45


Ամերիկացին փորձել է ողջ–ողջ տապակել և ուտել ընկերուհուն

Ամերիկացին փորձել է ողջ–ողջ տապակել և ուտել ընկերուհուն

Սարսափազդու դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Յուտա նահանգում: Ինչպես տեղեկացնում է «My Fox 8»-ը, Սենդի քաղաքի Կաստելանոս ազգանունով 31-ամյա բնակիչն այնքան է զայրացել ընկերուհու վրա, որ վերջինը չի կարողացել այցելել տղամարդու աշխատավայր՝ նրան տեսնելու համար, որ որոշել է տապակել և ուտել ընկերուհուն:

Երբ ընկերուհին վերադարձել է տուն, Կաստելանոսը մի քանի անգամ հարվածել է նրան, ապա խոհանոցային դանակով վիրավորել և փորձել ողջ–ողջ տապակել։

Այդպես էլ չի պարզվել՝ միացրա՞ծ էր այդ պահին ջեռոցը, թե ոչ, սակայն տղամարդուն հաջողվել է մտցնել կնոջ ոտքերն այնտեղ։ Սակայն ինչ-որ պահի կինը կարողացել է ազատվել խելագար տղամարդու ձեռքերից և ոստիկանություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Կաստելանոսին: Ոստիկանության աշխատողները նշել են, որ տուժած կնոջ մարմինը պատված էր կտրվածքներով և կապտուկներով: Կինը նաև պատմել է, որ Կաստելանոսը վնասվածքներ է հասցրել նաև ընկերուհու շանը:

Կաստելանոսին ներկայացվել է ավելի քան 5 մեղադրանք, որոնց շարքում են առևանգումը և մարդու ապօրինի բանտարկությունը՝ իր կամքին հակառակ: Թե ինչպիսի պատիժ է սպառնում ամերիկացուն, դեռ հայտնի չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը