Աշխարհ

16.07.2015 10:15


Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 10 մլրդ դոլար

Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 10 մլրդ դոլար

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է հանրապետականների կողմից, հրապարակել է իր ֆինանսական կարողության մասին փաստաթղթերը։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Associated Press»–ին հղումով։

Ըստ փաստաթղթերի՝ Թրամփի կարողությունը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար։ Այդպիսով Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հանդիսանում է ԱՄՆ պատմության մեջ նախագահի պաշտոնին հավակնող ամենահարուստ թեկնածուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Huffington Post» կայքի հարցումներով Թրամփն առաջ է անցել հանրապետական մեկ այլ թեկնածու Ջեբ Բուշից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը