Աշխարհ

16.07.2015 11:30


Ադանայում Եսայի մարգարեից մեջբերումներով խճանկար է հայտնաբերվել (լուսանկարներ)

Ադանայում Եսայի մարգարեից մեջբերումներով խճանկար է հայտնաբերվել (լուսանկարներ)

Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի վարչական շրջանում հնագետները հայտնաբերել են 15 մ երկարությամբ և 8 մ լայնությամբ խճանկար՝ աստվածաշնչյան հունարեն տեքստով։ Այս մասին տեղեկանում ենք «BGN News» պորտալից։

Պեղումներն ընթանում են Ադանայի նահանգի 15 վայրերում։

120 քմ ընդգրկող տարածքի վրա պատկերված են 16 ընտանի և վայրի կենդանիներ՝ գայլ, հովազ, ոչխար, օձ, ցուլ։ Խճանկարի վրա կան նաև մեջբերումներ Եսայի մարգարեից. «Գայլն ու գառը կարածեն միասին, առյուծը խոտ կուտի, օձի համար մոխիրը սնունդ կդառնա. նրանք վնաս չեն հասցնի Իմ սուրբ լեռան ողջ տարածքում՝ ասում է Տերը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը