Աշխարհ

16.07.2015 13:25


Ստերլիգով. «Մենք, իհարկե, ուզում ենք ապրել Ռուսաստանում» (տեսանյութ)

Ստերլիգով. «Մենք, իհարկե, ուզում ենք ապրել Ռուսաստանում» (տեսանյութ)

Ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովն արդեն Մոսկվայում է: Այնտեղ նա մի քանի հանդիպումներ է ունենալու, ինչից հետո էլ պարզ կդառնա Ռուսաստան վերադառնալ–չվերադառնալու հարցը։ Այս մասին հայտնում է «LIFENEWS»-ը։

«Ծրագրում եմ այստեղ մնալ մի քանի օր, հետո կրկին վերադառնալ ընտանիքիս մոտ։ Կախված նրանից, թե ինչպես կանցնեն այս մի քանի օրերը՝ մենք կորոշենք ընտանիքով վերադառնալու հարցը։ Ամեն դեպքում, մենք այնտեղ դեռ կմնանք, որպեսզի ավարտին հասցնենք այն, ինչը Ղարաբաղում խոտացել ենք մեր հայ ընկերներին»,–ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստան վերադառնալու իր քայլը հետախուզություն է։

«Ընտանիքիս թաքցրել եմ հուսալի որջում՝ կինս և երեխաներս ապահով վայրում են, իսկ ինքս եկել եմ տեսնելու՝ ամեն ինչ կարգի՞ն է: Հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է: Մենք, իհարկե, ուզում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև մենք ռուս ենք, ու մեզ այստեղ վերջին շրջանում շատ է դուր գալիս. շատ է հեշտացել գյուղատնտեսությամբ զբաղվելը, ոչ ոք չի խանգարում, իշխանությունները միայն օգնում են»,-նշել է Ստերլիգովը:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը