Աշխարհ

18.07.2015 19:54


«Շկոդա»–ն շների համար նախատեսված աքսեսուարներ է ներկայացրել (լուսանկարներ)

«Շկոդա»–ն շների համար նախատեսված աքսեսուարներ է ներկայացրել (լուսանկարներ)

«Շկոդա» ընկերությունը մի շարք աքսեսուարներ է ներկայացրել հատուկ կենդանասերների համար: «Автовести.ru»-ի փոխանցմամբ՝ ընկերության ֆիրմային աքսեսուարների շարքը համալրվել է շների համար նախատեսված անվտանգության գոտիներով, որոնց նպատակն է պաշտպանել կենդանու կյանքը ՃՏՊ-ի ժամանակ:

Գոտին, որն ամրացվում է նստատեղին, նախատեսված է ցանկացած չափի շան համար: Նշվում է, որ դեռ պարզ չէ՝ որքան հուսալի են այդ գոտիները, քանի որ անցած տարիներին անցկացրած «քրաշ-թեստերը» տարբեր արդյունքներ են գրանցել:

Բացի անվտանգության գոտուց՝ «Շկոդան» ներկայացրել է նաև այլ աքսեսուար՝ մեծ ցանցաճոճ, որը նախատեսված է մեքենայի սրահը շան մազերից ու կեղտից պաշտպանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը