Աշխարհ

20.07.2015 11:20


ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի առևանգված «Saab»–ը գտնվել է

ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի առևանգված «Saab»–ը գտնվել է

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլքա Քաներվան հայտարարել է, որ իր առևանգված մեքենան գտնվել է։

«Մեքենան գտնվել է ոստիկանության, կայանատեղիի տեսուչների և դռնապանի ջանքերի շնորհիվ»,– «Yle»–ի փոխանցմամբ՝ ասել է Քաներվան։

Նրա խոսքերով՝ գողերը հափշտակել են մեքենայի համարները, ինչպես նաև իր անձնական իրերը։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահի մեքենան առևանգվել էր հուլիսի 16–ի՝ լույս 17–ի գիշերը Տուրկու կենտրոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը