Աշխարհ

22.07.2015 10:52


Ռոստովի ոստիկանությունը ստուգում է Զեմֆիրայի «խուլիգանական գործողությունները»

Ռոստովի ոստիկանությունը ստուգում է Զեմֆիրայի «խուլիգանական գործողությունները»

Դոնի Ռոստովի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում խուլիգանական գործողությունների փաստով, որոնք, իբր, կատարվել են երգչուհի Զեմֆիրայի կողմից 2013թ. համերգի ժամանակ։

«Դիմումը Ռոստովի մարզի ոստիկանության №1 բաժին է ստացվել հուլիսի 13–ին տեղի բնակիչներից մեկի կողմից։ Բողոքում նշվում է 2013թ. հոկտեմբերին Սպորտի պալատում կայացած համերգի ժամանակ Զեմֆիրայի վիրավորող գործողությունների մասին։ Ներկայումս ստուգումներ են ընթանում»,–հայտնել են ոստիկանությունից։

Փաստաբան Յարոսլավ Միխայլովի խոսքերով՝ իր պաշտպանյալը վերջերս երեխայի հետ Վրաստանում Զեմֆիրայի համերգին ներկա գտնվելուց հետո է որոշել դիմել ոստիկանություն։

2013թ. հոկտեմբերի 20–ին երգչուհուն նյարդայնացրել է երկրպագուներից մեկը, որն, ընդհատելով նրան, պահանջել է կատարել իր սիրած երգերից մեկը։ Բորբոքված Զեմֆիրան շեղվել է կանոնավոր բառապաշարից. «Արիվեդերչի» երգի ժամանակ «Ես երբեք չեմ վերադառնա տուն» նախադասության փոխարեն նա ասել է, որ «երբեք չի վերադառնա Ռոստով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը