Աշխարհ

22.07.2015 19:47


Ուֆոլոգները ՆԱՍԱ–ի նկարներում Արեգակից լիցքավորվող ՉԹՕ են նկատել (տեսանյութ)

Ուֆոլոգները ՆԱՍԱ–ի նկարներում Արեգակից լիցքավորվող ՉԹՕ են նկատել (տեսանյութ)

Այլմոլորակայիններին հայտնաբերելու փորձերը շարունակվում են: Ինչպես տեղեկացնում է «Express»-ը, այս անգամ ուֆոլոգները ՉԹՕ են նկատել ՆԱՍԱ-ի կողմից անցած շաբաթ հրապարակված Արեգակի լուսանկարում:

Ստորև ներկայացված տեսանյութի հեղինակները պնդում են, որ այլմոլորակայինների թռչող ափսեն լիցքավորվում է Արեգակի էներգիայից:

«UFO Daily Sightings» կայքի խմբագիր Սքոթ Ուորինգը փորձել է մեկնաբանություններ ստանալ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներից, սակայն ոչինչ չի ստացվել:

«Ամեն անգամ, երբ ես փորձում եմ «Թվիթթեր» միկրոբլոգում հարցնել նկարում հայտնաբերված այլմոլորակայինների մասին, նրանք արհամարհում են ինձ», - ասել է Ուորինգը, ով հավելել է, որ Արեգակի բռնկման համապատկերին նկատված թռչող ափսեն հասնում է Այդահո նահանգի չափին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը