Աշխարհ

23.07.2015 19:14


Դաղստանում արտադրվել է «Love Is» մաստակի մահմեդական տարբերակը (լուսանկար)

Դաղստանում արտադրվել է «Love Is» մաստակի մահմեդական տարբերակը (լուսանկար)

Ռուսաստանի իսլամադավան շրջաններում հայտնվել է «Love Is» մաստակի մահմեդական տարբերակը։ Այս մասին «Казань онлайн» բլոգում հայտնել է դրա հեղինակ Ռենատ Սադիկովը։

«Ֆուադի և Սամիրայի ընտանիքը» փաթեթավորումն ունեցող մաստակն արտադրվում է Դաղստանում։ Սեր հասկացության փոխարեն բացատրվում է, թե ինչ է երջանիկ ընտանիքը։ Մտահղացման հեղինակների կարծիքով դա հարգանքն է տարեց ծնողների հանդեպ, հիվանդ ամուսնուն խնամելը, միասին արթնանալը աղոթքի համար, ողջ քաղաքով Ռամադանը տոնելը և այլն։

Բլոգերները նշում են, սակայն, որ համապատասխան գրառումների նկարները խախտում են դեմքերը պատկերելու իսլամական արգելքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը