Աշխարհ

23.07.2015 11:20


Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը ձերբակալվել է

Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը ձերբակալվել է

Կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դանիար Նարիմբաևը։ Այս մասին տեղեկացնում է այդ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեն:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը նրան աշխատանքից ազատել է ձերբակալությունից 5 օր անց:

Նարիմբաևն իրեն մեղավոր չի ճանաչում և կատարվածը համարում է վարչակազմին վարկաբեկելու փորձ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը