Աշխարհ

24.07.2015 10:55


Կրեմլ. Պուտինը Բեռլուսկոնիին ՌԴ կառավարությունում պաշտոն չի առաջարկել

Կրեմլ. Պուտինը Բեռլուսկոնիին ՌԴ կառավարությունում պաշտոն չի առաջարկել

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Կրեմլից հերքել են իտալական ԶԼՄ–ում տարածված այն տեղեկատվությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ՌԴ կառավարությունում նախարարի պաշտոն է առաջարկել։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ դա ընդամենը պատկերավոր արտահայտություն է եղել՝ այլաբանական օժանդակություն, այլ ոչ թե պաշտոնական առաջարկություն։

«Հայտնի է, որ Պուտինը Բեռլուսկոնիի հետ վաղուց բարեկամական հարաբարություններ ունի։ Նրանք պահում են շփումը, և խոսքը զուտ ընկերական հարաբերությունների մասին է։ Իսկ տվյալ արտահայտությունն ընկալվում է որպես այլաբանական օժանդակություն Բեռլուսկոնիին և ոչ թե ՌԴ–ում ինչ–որ պատոն զբաղեցնելու առաջարկ, ինչն, իհարկե, անհնար է»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը երբեք էլ չի թաքցրել իր հարաբերությունները Բեռլուսկոնիի հետ և ընկերական համակրանքը նրա հանդեպ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը