Աշխարհ

26.07.2015 16:55


Չինաստանում ուղևորը փորձել է հրկիզել իրեն ինքնաթիռում

Չինաստանում ուղևորը փորձել է հրկիզել իրեն ինքնաթիռում

Չինական «Shenzhen Airlines» ավիաընկերության ուղևորները և անձնակազմի անդամները կանխել են հենց ինքնաթիռում մի տղամարդու ինքնահրկիզման փորձը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Այդ նպատակով նա փորձել է օգտագործել բենզին և կրակայրիչ։ Ի վերջո, ինքնաթիռը, որում 95 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել, իսկ ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդուն հանձնել են ոստիկաններին։

Թե ինչն էր նրան դրդել գնալ այդ քայլին, չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը