Աշխարհ

27.07.2015 10:25


Օբաման պարել է Քենիայի նախագահի հետ (տեսանյութ)

Օբաման պարել է Քենիայի նախագահի հետ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է իր քենիացի գործընկեր Ուհուրա Քենիաթայի հետ Նայրոբիի երեկույթում։ Այս մասին գրում է «9news.com.au» պորտալը։

Երկու երկրների առաջնորդները պարել են «Sauti Sol» խմբի ելույթի ժամանակ՝ կատարելով քենիական հայտնի «Lipala»–ն։ Պարել է նաև քենիացի նախագահի կինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման ընթրել է իր տատիկի, խորթ քրոջ՝ Աումա Օբամայի և այլ ազգականների հետ հոր ծննդավայր Քենիայում։ Ընթրիքը կայացել է Նայրոբիի հյուրանոցներից մեկում, որտեղ իջևանել է ամերիկացի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը