Աշխարհ

27.07.2015 11:08


Թուրքական տանկերը քրդական գյուղ են հրետակոծել

Թուրքական տանկերը քրդական գյուղ են հրետակոծել

Մարդու իրավունքների պահպանման Մոնիթորինգի սիրիական կենտրոնը հաղորդել է, որ թուրքական տանկերը երկրի հյուսիսում սիրիական գյուղ են հրետակոծել, որը վերահսկում են քրդական ուժերը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ «Ֆրանս Պրեսս»-ին հղումով:

Իրավապաշտպանները հաղորդել են, որ հրետակոծումը տեղի է ունեցել գիշերը Զոր Մաղար գյուղում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու. պատահարի արդյունքում քրդական ուժերից չորս մարդ է տուժել:
Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել «Իսլամական պետության» զինյալների դեմ Սիրիայում և Քրդստանի բանվորական կուսակցության դեմ՝ արգելված Թուրքիայում, Իրաքի հյուսիսում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը