Աշխարհ

27.07.2015 16:55


Համացանցում է Սթիվ Ջոբսի մասին աղմկահարույց վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում է Սթիվ Ջոբսի մասին աղմկահարույց վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Ալեքս Գիբնիի «Սթիվ Ջոբս. մարդը մեքենայում» աղմկահարույց վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Ժապավենն առաջին անգամ ցուցադրվել էր մարտին՝ ամերիկյան «Դեպի հարավ՝ հարավ–արևմուտքով» կինոփառատոնի շրջանակներում։

Ջոբսի հիմնադրած «Apple» ընկերությունը, սակայն, բացասական էր արձագանքել Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմին։ Ցանցային սպասարկման գծով ընկերության փոխտնօրեն Էդդի Քյուն կինոժապավենն անվանել էր «խեղաթյուրված և ստոր» բնութագրություն։

Օսկարակիր Ալեքս Գիբնին բացատրել էր, որ կինոժապավենը յուրատեսակ սադրանք է. այն կոչված է վերաիմաստավորելու այն բոլոր նորամուծությունները, որոնք ի հայտ են եկել Սթիվ Ջոբսի ջանքերով։

Բացի «Apple»–ի նախկին աշխատակիցների և արդյունաբերության մասնագետների հետ հարցազրույցներից՝ «Սթիվ Ջոբս. մարդը մեքենայում» ֆիլմում պատմվում է՝ ինչպես է աշխարհում ամենահեղինակավոր ընկերության հիմնադիրը հասել նրան, ինչ ուներ։

«Ֆիլմում չի պատմվում այն Սթիվի մասին, որին ես ճանաչում էի»,–«Թվիթթեր»–ի իր էջում գրել է Էդդի Քյուն։

Ժապավենը մեծ էկրանին կհայտնվի սեպտեմբերի 4–ին։ Իսկ ավելի ուշ կինովարձույթում կհայտնվի «Յունիվերսալ»–ի նկարահանած «Սթիվ Ջոբս» գեղարվեստական ֆիլմը, որի սցենարը գրել է դրամատուրգ Ահարոն Սորքինը, իսկ ռեժիսորը Դեննի Բոյլն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը