Տնտեսական

28.07.2015 16:25


Բնապահպան. «Սևանը մահանում է»

Բնապահպան. «Սևանը մահանում է»

Սևանա լիճը ծերացել է 5000 տարով։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Առողջ միջավայր» ՀԿ նախագահ Աշոտ Օհանյանը:

–Եթե այս տեմպերով շարունակենք հոշոտել մեր լիճը, եթե այն ծառայեցնենք բիզնես նպատակներին, ուրեմն 30-40 տարի հետ Սևանը վերածվելու է ճահճացած լճակի,– ասել է բանախոսը։

Ըստ նրա՝ Սևանա լիճը Աստծո կողմից պարգև է հայ ժողովրդին, սակայն այսօր այդ գանձը համահայկական աղբանոց է դարձել։

Բնապահպանի տվյալներով՝ լիճ տարեկան թափվում են 130 տոննա ծանր մետաղներ, մոտ 7000 տոննա ազոտ, 400 տոննա ֆոսֆոր, 3 տոննա թունաքիմիկատներ և այլ նյութեր։

–Եթե այսպես շարունակվի, ապա Սևանա լիճը կկորցնենք,–նկատել է Օհանյանը։

Մինչդեռ, մասնագետի խոսքերով, ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։

Լճի փրկության համար ոչինչ չի արվում։ Սևանը մահանում է։ Վերջին տարիներին ծրագրեր մշակվեցին, որոնցից մեկն էլ Սևանա լճի տարածքում ձուկ աճեցնելն էր։ Արհեստական ձկան կերերը եթե լցնեն, ապա վերջնականապես լճի էկոհամակարգը կվնասեն,– նշել է Օհանյանը՝ հավելելով, որ պետությունն ուզում է Սևանը ձկնաբուծարան դարձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը