Աշխարհ

29.07.2015 16:46


Միշել Պլատինին մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին

Միշել Պլատինին մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Պլատինին նամակ է գրել 209 ազգային ասոցիացիաների նախագահներին և գլխավոր քարտուղարներին՝ հայտնելով, որ խոր անձնական և շատ կշռադատված որոշում է կայացրել:

«Մանրակրկիտ կշռադատել եմ ֆուտբոլի ապագան և իմ սեփական ապագան։ Կան դեպքեր, երբ ճակատագիրդ պետք է սեփական ձեռքերումդ պահես: Ես հենց այդպիսի ժամանակահաշրժանում եմ»,- ասել է նա:

Նշենք, որ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան ևս հայտարարել էր ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը