Աշխարհ

31.07.2015 09:47


Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պուտինի հետ շատ լավ լեզու կարող է գտնել

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պուտինի հետ շատ լավ լեզու կարող է գտնել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալ Թրամփը վստահ է, որ հոյակապ լեզու կգտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած վերջին շրջանում երկու երկրների բարդ հարաբերություններին։ Այս մասին հայտնում է «NBCnews»–ը։

«Պուտինն ատում է Օբամային։ Օբաման ատում է Պուտինին։ Մենք անհավանական վատ հարաբերություններ ունենք»,–հավելել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պատմության մեջ ամենավատ պետքարտուղարն է եղել, ում կառավարման օրոք «աշխարհը բաժանվել է մասերի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը