Աշխարհ

31.07.2015 15:08


Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները զգալիորեն պակասել են

Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները զգալիորեն պակասել են

2015 թվականի երկրորդ եռամսյակում Թուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտները նվազել են 13.8 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ, և կազմել են 7.73 միլիարդ դոլար։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին են վկայել Թուրքիայի վիճվարչության տվյալները։

Դրանց համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների 86.7 տոկոսն օտարազգի է, իսկ մնացյալ 13.3 տոկոսը՝ արտասահմանաբնակ թուրքեր։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում Թուրքիա ժամանած զբոսաշրջիկը միջին հաշվով ծախսել է 719 դոլար։ Օտարազգի զբոսաշրջիկի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 691 դոլար, իսկ արտասահմանափակ թուրքերի դեպքում՝ 921 դոլար։

Երկրորդ եռամսյակում Թուրքիա է ժամանել 10.751.351 զբոսաշրջիկ, ինչը 2 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

2014 թվականին Թուրքիա է այցելել 41.415.000 զբոսաշրջիկ: 2014 թվականին Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները կազմել են 34 միլիարդ և 305 միլիոն դոլար:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը