Աշխարհ

01.08.2015 10:15


Թուրք զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում քրդերի դիրքերին

Թուրք զինվորականներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում քրդերի դիրքերին

Թուրքական մարտական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին։ Այս մասին գրում է «Reuters–ը՝ «CNN Turk»–ին հղումով։

Նշվում է, որ գործողությանն ավելի քան 30 ինքնաթիռ է մասնակցել, որոնք թռել են Դիարբեքիրի ավիաբազայից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական F-16 կործանիչները նորից ռմբակոծել են Իրաքում քուրդ զինյալների դիրքերը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովող գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում առկա սպառնալիքն ամբողջությամբ չի վերացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը