Աշխարհ

01.08.2015 17:39


Շվարցենեգերը Սեսիլ առյուծին սպանողին ցույց է տվել իրական ավարները (լուսանկար)

Շվարցենեգերը Սեսիլ առյուծին սպանողին ցույց է տվել իրական ավարները (լուսանկար)

Հոլիվուդյան հայտնի աստղ Առնոլդ Շվարցենեգերը «Ինսթագրամ»-ի իր էջում պատասխանել է Նվանգե ազգային այգում բնակվող և Զիմբաբվեի խորհրդանիշ հանդիսացող աֆրիկյան առյուծ Սեսիլին ապօրինի սպանած ատամնաբուժ Ուոլթեր Փալմերին։ Դերասանի հրապարակած լուսանկարում պատկերված է երիտասարդ Շվարցենեգերը՝ երկու սպորտային գավաթ բռնած, և սպանված Սեսիլը:

«Այ սրա՛նք են իսկական ավարները, այլ ոչ թե նա», - մակագրել է նկարը նախկին բոդիբիլդերը:

Հրապարակված նկարը Շվարցնեգերը նշել է #5forbigcats հեշթեգով, որով համացանցի օգտատերերը նշում են բոլոր նյութերը՝ կապված Սեսիլի սպանության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը