Աշխարհ

03.08.2015 22:05


Պեկինում մայրը զուգարանում է թողել նորածին երեխային (լուսանկարներ)

Պեկինում մայրը զուգարանում է թողել նորածին երեխային (լուսանկարներ)

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Չինաստանում: Ինչպես տեղեկանցում է «DailyMail»-ը, Պեկինի հասարակական զուգարաններից մեկում ոստիկանության աշխատողը հայտնաբերել է նորածին երեխայի, որը խցանվել էր զուգարանակոնքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զուգարանից օգտվողներն այնտեղից նորածնի լաց են լսել և ոստիկանություն կանչել, ով էլ հայտնաբերել է նորածնին:

Դեպքի վայրն ուսումնասիրելով՝ ոստիկանության աշխատողները հայտնաբերել են նաև արյան հետքեր և եկել այն եզրակացության, որ մայրը ծննդաբերել է հենց զուգարանում, այնուհետև թողել նորածնին ու հեռացել:

Փրկված երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, պարզվել է՝ նորածինը որևէ վնասվածք չունի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը