Աշխարհ

04.08.2015 12:09


Դուբլինում 12-մետրանոց մինյոնն արգելափակել է մայրուղիներից մեկի երթևեկությունը (լուսանկար)

Դուբլինում 12-մետրանոց մինյոնն արգելափակել է մայրուղիներից մեկի երթևեկությունը (լուսանկար)

Անսպասելի պատահար է տեղի ունեցել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: «Մինյոնները» մուլտֆիլմի հայտնի հերոսը մոտ մեկ ժամով արգելափակել է մայրուղիներից մեկի երթևեկությունը: Այդ մասին հայտնել է «Թվիթթեր»–ի օգտատերերից մեկը:

Պարզվել է, որ մոտակա զվարճանքների զբոսայգում տեղադրված 12-մետրանոց մինյոնը հայտնվել է ավտոճանապարհի վրա ուժեղ քամու պատճառով: Համացանցի օգտատերերը հայտնել են, որ մոտ մեկ ժամ անց համապատասխան մարմինները շտկել են իրավիճակը՝ վերականգնելով երթևեկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը