Աշխարհ

06.08.2015 18:53


Եկատերինբուրգի բնակիչը կազատազրկվի հարևանի շանն ուտելու համար

Եկատերինբուրգի բնակիչը կազատազրկվի հարևանի շանն ուտելու համար

Սվերդլովսկի շրջանի բնակչին դատապարտել են 1 տարի 3 ամիս տևողությամբ ազատազրկման՝ հարևանի շանը գողանալու և ուտելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ Սվերդլովսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը հղումով, հաստատվել է, որ ս.թ. մարտին Կրիլոսովո գյուղի երկու բնակիչ տան բակում ոգելից խմիչքներ են օգտագործել։ Երբ խորտիկները վերջացել են, տղամարդկանցից մեկը ներխուժել է հարևանի բակ, բռնել Չապա անունով բոլոնկա տեսակի շանը, այնուհետև սպանել և եփել միսը։

Քրեական գործը հարուցվել է «Գողություն» և «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք» հոդվածներով, և տղամարդիկ լիովին ընդունել են իրենց մեղքը: Արդյունքում` դատարանը որոշում է կայացրել 1 տարի և 3 ամսով ազատազրկել շանը սպանածին, ինչպես նաև Չապայի տիրոջը վճարել 30 հազ ռուբլի, իսկ երկրորդ մեղադրյալին դատապարտել են 300 ժամվա ուղղիչ աշխատանքների, սակայն համաներման պատճառով նա այդպես էլ չի կրել իր պատիժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը