Աշխարհ

06.08.2015 20:08


Մեծ Բրիտանիայում իսլամի ամենաազդեցիկ քարոզիչը մեղադրվում է ԻՊ–ին աջակցելու մեջ

Մեծ Բրիտանիայում իսլամի ամենաազդեցիկ քարոզիչը մեղադրվում է ԻՊ–ին աջակցելու մեջ

Մեծ Բրիտանիայում «Իսլամական պետության» զինյալներին աջակցելու մեղադրանքներ են ներկայացվել երկրում իսլամի ամենաազդեցիկ քարոզիչ Անջեմ Չաուդարիի դեմ։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Լոնդոնում օգոստոսի 5–ին կայացած դատական նիստի ժամանակ քարոզիչը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում։

Նշվում է, որ Չաուդարին մեղադրվում է դասախոսությունների օգտագործման համար, որոնք հրապարակվել են համացանցում՝ իբրև ազդեցության գործիք և ԻՊ զինյալներին աջակցություն ցուցաբերելու կոչ։

Դատարանը կալանքի տակ կթողնի քարոզչին մինչև օգոստոսի 28–ը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Չաուդարիին 10 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը