Աշխարհ

06.08.2015 15:00


ԻՊ–ն առաջին անգամ սպառնացել է Անգելա Մերկելին (տեսանյութ)

ԻՊ–ն առաջին անգամ սպառնացել է Անգելա Մերկելին (տեսանյութ)

Գերմանական լրատվամիջոցները հայտնել են Գերմանիային և անձամբ կանցլեր Անգելա Մերկելին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ուղղված սպառնալիքների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ահաբեկիչներն առաջին անգամ գերմաներենով տեսանյութ են հրապարակել:

Նշվում է, որ ներկա դրությամբ՝ Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին ԻՊ կողմից մասնակցում է Գերմանիայից 720 մարդ:

Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ՝ Գերմանիայից ահաբեկիչների թիվն ավելացել է, իսկ վերջին ամիսների համեմատ՝ նվազել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը