Աշխարհ

06.08.2015 14:30


Դեռահասը 1000 եվրո է ծախսել Ռոնալդուին նմանվելու համար (լուսանկար, տեսանյութ)

Դեռահասը 1000 եվրո է ծախսել Ռոնալդուին նմանվելու համար (լուսանկար, տեսանյութ)

Շանթա անունով 16-ամյա դանիացին պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուի կրքոտ երկրպագուներից է և երազում է դառնալ նրա նմանակը։ Իր նպատակին հասնելու համար երիտասարդը չի ափսոսում ո՛չ միջոցները, ո՛չ ժամանակը։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ նա 1000 եվրո է ծախսել համապատասխան պլաստիկ վիրահատության համար։

Մադրիդ իր վերջին այցից առաջ Շանթան անգամ ազգանունն է փոխել՝ դառնալով Ռոնալդու։ Երիտասարդը խոստովանել է, որ մեծ գումարներ է ծախսում հայտնի ֆուտբոլիստի նման հագնվելու համար։ Բացի այդ, դանիացին կանոնավոր այցելում է իր կուռքին Իսպանիայում և հպարտանում նրա հետ իր ծանոթությամբ։

«Ռոնալդուն հիանալի տղա է։ Նա արդեն ճանաչում է ինձ, և մենք միշտ ջերմորեն զրուցում ենք։ Ինձ դուր է գալիս, որ նա հարուստ է, առողջ, հաջողակ, գեղեցիկ, և ապրում է լիարժեք կյանքով»,–պատմում է Շանթան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը