Աշխարհ

07.08.2015 07:34


Ոստիկանը գնացքի անցնելուց վայրկյան առաջ երկաթգծերին հայտնված մեքենայից հանել է վարորդին (տեսանյութը)

Ոստիկանը գնացքի անցնելուց վայրկյան առաջ երկաթգծերին հայտնված մեքենայից հանել է վարորդին (տեսանյութը)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սաննիվեյլ քաղաքի ոստիկանության աշխատողներից մեկը հերոսաբար փրկել է ՃՏՊ-ից տուժած մարդուն՝ վտանգելով սեփական կյանքը:

Ինչպես տեղեկացնում է «ТВ-Новости»-ն, ծառայության ժամանակ ոստիկաններ Լանս Վիթիդն ու Էրիկ Ռուպելը տեսել են, թե ինչպես է մեքենան բախվում երկաթգծի հատման կետի պաշտպանիչ ցանկապատին: Ոստիկաններն անմիջապես շտապել են դեպքի վայր, որտեղ նրանցից մեկը, սեփական կյանքը վտանգելով, հասցրել է դուրս բերել վարորդին մեքենայից, որին վայրկյան անց հարվածել է գնացքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը