Աշխարհ

07.08.2015 07:56


13 րոպեում՝ 3 գոլ. Հենրիխ Մխիթարյանը դարձել է հեթ–տրիկի հեղինակ (տեսանյութ)

13 րոպեում՝ 3 գոլ. Հենրիխ Մխիթարյանը դարձել է հեթ–տրիկի հեղինակ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակ է տոնել ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ՝ 5:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է հեթ–տրիկի և գոլային փոխանցման հեղինակ:

«Վոլֆսբերգերի» դարպաս նա գնդակն ուղարկել է հանդիպման 73-րդ, 82-րդ և 86–րդ րոպեներին։

Այսպիսով, 13 րոպեում խփելով 3 գոլ՝ Հենրիխ Մխիթարյանը մտել է պատմության մեջ 15 ամենաարագ հեթ-տրիկ իրականացրած ֆուտբոլիստների ցուցակ։

Այս հանդիպմանը գոլերի հեղինակ են դարձել նաև Մարկո Ռոյսը և Պիեր-Էմենիկ Օբամեյանգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը