Աշխարհ

07.08.2015 10:05


Հրապարակվել է Թուրքիայում վթարված ավտոբուսի տուժած ուղևորների ցանկը

Հրապարակվել է Թուրքիայում վթարված ավտոբուսի տուժած ուղևորների ցանկը

Անթալիայում ՌԴ Գլխավոր հյուպատոսարանը հրապարակել է Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ–ից տուժած ՌԴ քաղաքացիների անունները։

«Օգոստոսի 6–ին՝ մոտավորապես ժամը 16:00–ին, Սերինհիսարի շրջանում տեղի է ունեցել ճանապարհա–տրանսպորային պատահար, որի հետևանքով տուժել է 38 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 23 ռուսաստանցի»,–ասվում է ռուսական դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։

2 մարդ գտնվում է ծանր վիճակում, 13–ը՝ միջին ծանրության. մնացած տուժածների վիճակը ճշտվում է։

Ավելի վաղ Անկարայում ՌԴ դեսպանատունը հաղորդել էր զոհված 4 ՌԴ քաղաքացու մասին։

Նախնական տվյալներով՝ զբոսաշրջիկների ավտոբուսի վարորդը, որը Թուրքիայի քաղաքացի է, կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, որի հետևանքով ավտոբուսը շրջվել է։

Մահացածների անունները Գլխավոր հյուպատոսարանը չի հրապարակել։ Ծանր և միջին ծանրության վիճակում գտնվող ՌԴ քաղաքացիների ցանկը՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը