Աշխարհ

07.08.2015 18:29


Իրանը մտադիր է տարեկան 10 տոննայով ավելացնել ոսկու արդյունահանումը

Իրանը մտադիր է տարեկան 10 տոննայով ավելացնել ոսկու արդյունահանումը

Իրանում հայտնաբերվել է մոտ 1,2 հազ հողատարածք, որը, մեծ հավանականությամբ, հարուստ է ոսկով: «ISNA»-ի փոխանցմամբ՝ այդ պատճառով Իրանը մտադիր է տարեկան 10 տոննայով ավելացնել ոսկու արդյունահանումը:

«Մենք գտել ենք ոսկու հանքեր Տիրանի շրջանի Իսֆահանում, սակայն ոսկու հստակ ծավալները դեռ հայտնի չեն», - հայտնել է Իրանի երկրաբանության և հանքարդյունաբերության կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Բորնան` նշելով, որ ոսկու հանքավայրերը հայտաբերվել են Իրանի 21 մարզերում, իսկ հաստատված պաշարների ծավալը կազմում է մոտ 340 տոննա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը