Աշխարհ

08.08.2015 12:26


Պեսկով. ««Գազպրոմի» նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն անէական են»

Պեսկով. ««Գազպրոմի» նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն անէական են»

ԱՄՆ–ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ: Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի դաշնային ռեեստրում հրապարակված փաստաթղթից:

Ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն, ԱՄՆ–ն առաջին անգամ է պատժամիջոցներ կիրառում ոչ թե իրավաբանական անձի, այլ կոնկրետ Հարավ-Կիրինսկոյե գազակոնդենսատային հանքավայրի դեմ: Պատժամիջոցի պայմանների համաձայն՝ արգելվում է ամերիկյան արտադրության որևէ ապրանք, առաջին հերթին՝ բարձր տեխնոլոգիաների սարքավորումներ մատակարարել տվյալ հանքավայրում աշխատանքներ իրականացնելու համար:

Բացի այդ, արգելքը գործում է նաև երկրի ներսում, և արգելվում է օգտագործել նաև արդեն գնված սարքավորումները: Ի պատասախան այդ պատժամիջոցների՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվող «կետային պատժամիջոցներն» անէական են:

«Անշուշտ, հնարավոր չէ ասել, որ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն: Սակայն խոսել այն մասին, որ պատժամիջոցները որևէ ազդեցություն կարող են թողնել Ռուսաստանի տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման վրա, նույնպես հնարավոր չէ: Տնտեսությունը ցուցադրում է իր կայունությունը: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ կան հիմքեր՝ խոսելու նման գործողությունների ինչ-որ էական և համակարգային ազդեցության մասին, որոնք մենք չենք համարում հաջող, լեգիտիմ և, ամենակարևորը, հեռատես», - հայտարարել է Պեսկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը