Աշխարհ

10.08.2015 08:22


Սիրիայում 37 մարդ է զոհվել ԻՊ–ի հետ պայքարում

Սիրիայում 37 մարդ է զոհվել ԻՊ–ի հետ պայքարում

Հալեպում 37 մարդ է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Reuters–ը։ Գիշերը տեղի ունեցած բախման արդյունքում ևս 20–ը համարվում է անհետ կորած։

Reuters–ը նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ–ը և դաշնակիցները 23 հարված են հասցրել ԻՊ–ի դիրքերին Սիրիայում և Իրաքում։

Իրաքում հինգ ավիահարված հասցվել է Մոսուլում, երեքական՝ Ռամադիում և Սինջարում։

Սիրիայում ռմբակոծվել են Հասակին, Հալեպը և Քոբանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը