Աշխարհ

10.08.2015 11:20


Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել։ 7 մարդ տուժել է։ Երեք հարկանի շենքի մի հատվածը փլվել է։ Այս մասին հայտնում է Hurriyet–ը։

Տուժածների թվում հինգը ոստիկաններ են, երկուսը՝ խաղաղ բնակիչներ։

Պայթյունի հետևանքով նաև հրդեհվել է ոստիկանական բաժանմունքի մոտ կայանված ավտոմեքենան, իսկ շրջակայքում գտնվող 20 մեքենաները վնասվել են։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը հենց ականապատված ավտոմեքենան է եղել։

Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը