Աշխարհ

12.08.2015 19:35


Պերմյակովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման

Պերմյակովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման

Ինչպես հայտնել էինք, 5-րդ կայազորային զինվորական դատարանում այսօր տեղի էր ունենում 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությունը:

Ռուսական դատարանում արտագնա նիստը վերաբերում էր Պերմյակովի դեմ հարուցված այն քրեական գործի հատկանիշներին, որոնք առնչվում են զենքով զորամասը լքելու` դասալքության մեղադրանքին:

Հնչեցրած մեղադրանքից հետո Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել ցուցմունքներից։

Միջնորդավորված ձևով Պերմյակովը ներկայացրել էր իր հանցագործության պատճառները, որտեղ ասվում է, որ ինքը չի ուզեցել ծառայել, ու որոշել է փախչել զորամասից։

Քիչ առաջ դատարանը հրապարակել է իր վճիռը՝ Պերմյակովին դատապարտելով 10 տարվա ազատազրկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը