Աշխարհ

17.08.2015 09:47


Ամերիկյան ՀՕՊ «Patriot»–ները դուրս կբերվեն Թուրքիայից

Ամերիկյան ՀՕՊ «Patriot»–ները դուրս կբերվեն Թուրքիայից

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ԱՄՆ հակաօդային պաշտպանության «Patriot»–ները դուրս կբերվեն Թուրքիայից։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հայտնում է ТАСС–ը։

«ԱՄՆ–ն տեղեկացրել է Թուրքիայի կառավարությանը, որ հոկտեմբերին ավարտվում է «Patriot» ՀՕՊ–երի տեղակայման ընթացիկ առաքելությունը և այն չի երկարաձգվի։ Այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվել մյուս դաշնակիցների հետ։ ԱՄՆ–ն և Թուրքիան քննարկում են հետագա հնարավոր քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Թուրքիայի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը