Աշխարհ

20.08.2015 12:05


Վրաստանը Թուրքիայից ռազմատեխնիկա է նվեր ստացել

Վրաստանը Թուրքիայից ռազմատեխնիկա է նվեր ստացել

Թուրքիան Վրաստանի պաշտպանության նախարարությանը ռազմական նյութատեխնիկական միջոցներ է նվիրել։ Այս մասին հայտնում է «Грузия online»-ը։

700 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությունը կատարվել է 2004 և 2007 թթ. ստորագրված համաձայնագրերի շրջանակներում։

Նյութատեխնիկական միջոցների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել է Օրխևի գումարտակում։

Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օմար Բեգոիձեն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը