Աշխարհ

21.08.2015 07:57


Պենտագոնը կոչ է արել ուժեղացնել Թուրքիայի պայքարը ԻՊ–ի դեմ

Պենտագոնը կոչ է արել ուժեղացնել Թուրքիայի պայքարը ԻՊ–ի դեմ

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարին Թուրքիայի միանալու անհրաժեշտության մասին։ Տեղեկացնում է Reuters–ը։

«Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան է՛լ ավելին անի ԻՊ–ի դեմ պայքարում։ Նրանք պետք է միանան այսպես ասած հակաահաբեկչական գործողությանը և մասնակցություն ունենան դրանում»,–ասել է Քարթերը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան պետք է ուժեղացնի վերահսկողությունը Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ն թուրքական ավիաբազայից առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ–ի դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը