Աշխարհ

21.08.2015 08:46


ԻՊ–ի զինյալների շրջանում ՄԻԱՎ վարակ է բռնկվել

ԻՊ–ի զինյալների շրջանում ՄԻԱՎ վարակ է բռնկվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շրջանում ՄԻԱՎ վարակի ամենաքիչը 16 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։

Զինյալների մի մասը, որոնք օտարերկրյա վարձկաններ են, տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ կարանտինի։ Իսկ ՄԻԱՎ վարակակիր մյուս զինյալներին խմբավորման առաջնորդները ստիպում են դառնալ մահապարտ ահաբեկիչներ։

ԻՊ–ի շրջանում վարակի տարածման պատճառն այն է, որ զինյալներից շատերը կախվածություն ունեն թմրամիջոցներից, իսկ գրավված տարածքներում առկա է ինչպես բազմակնությունը, այնպես էլ սեռական ստրկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը