Աշխարհ

22.08.2015 16:37


Իրանը հետախուզական անօդաչու է խփել սահմանից ոչ հեռու

Իրանը հետախուզական անօդաչու է խփել սահմանից ոչ հեռու

Իրանի զինվորականները հետախուզական անօդաչու են խփել երկրի արևմուքում՝ սահմանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Մեր հակաօդային պաշտպանական համակարգերի հրթիռները ոչնչացրել են այն»,–ասել է զենիթահրթիռային գումարտակի հրամանատարը՝ չկոնկրետացնելով, թե որ երկրին է պատկանել անօդաչուն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրանը ներկայացրել է նոր կարգի «երկիր–երկիր» հրթիռը։ Թեհրանը հայտարարել է, որ այն ի վիճակի է բարձր ճշգրտությամբ ոչնչացնել նշանակետը՝ 500 կմ սահմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը