Աշխարհ

22.08.2015 22:18


Համացանցում հայտնվել են Ամստերդամ–Փարիզ գնացքում ձախողված ահաբեկչության տեսանյութերը

Համացանցում հայտնվել են Ամստերդամ–Փարիզ գնացքում ձախողված ահաբեկչության տեսանյութերը

Համացանցում հրապարակվել են Ամստերդամ–Փարիզ գնացքում իրականացված ահաբեկչության փորձից հետո առաջին րոպեները պատկերող տեսանյութերը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Հիշեցնենք, որ ահաբեկիչը վնասազերծվել էր ամերիկացի երկու զինվորականների կողմից, ովքեր այդ պահին գտնվում էին գնացքում։

Ականատեսների կողմից բջջային հեռախոսներով արված տեսագրություններում երևում են հանցագործը՝ 26-ամյա մարրոկացի Այուբ ալ–Կազզանին, նրա զենքը և վիրավոր երկու ուղևորներից մեկը։

ԶԼՄ–ի տվյալներով՝ մարրոկացին արդեն իսկ գտնվում էր ֆրանսիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ որպես իսլամի արմատական թևի հետևորդ։

Հայտնի է նաև, որ մինչ ահաբեկչությունը, Այուբ ալ–Կազզանին որոշ ժամանակ բնակվել է Իսպանիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը