Աշխարհ

24.08.2015 13:25


Լոնդոնում օդում կախված լողավազան կկառուցեն

Լոնդոնում օդում կախված լողավազան կկառուցեն

Լոնդոնի Նայն–Էլմզ թաղամասի բնակելի համալիրում օդում կախված լողավազան է ծրագրվում կառուցել։ Այս մասին հայտնում է vesti.ru–ն։

25 մետրանոց լողավազանը՝ թափանցիկ հատակով, կտեղադրեն երկու 10 հարկանի շենքերի արանքում։ Լողավազանը գտնվելու է 35 մետր բարձրության վրա։

Նշվում է, որ լողավազանի այցելուներն իրենց այնպես կզգան, կարծես ճախրում են Լոնդոնի վրայով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը