Աշխարհ

24.08.2015 17:34


Երիտասարդ բրիտանացիները չեն ցանկանում ծառայել որպես սուզանավորդներ՝ սոցցանցերի անհասանելիության պատճառով

Երիտասարդ բրիտանացիները չեն ցանկանում ծառայել որպես սուզանավորդներ՝ սոցցանցերի անհասանելիության պատճառով

Երիտասարդ բրիտանացիները չեն ցանկանում ծառայել Բրիտանական թագավորական նավատորմում որպես սուզանավորդ, քանի որ հնարավորություն չեն ունենա մտնել համացանց և սոցիալական ցանցեր։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։

Սա պարզվել է անցկացված հետազոտության արդյունքում, որի նպատակը Բրիտանական թագավորական նավատորմին օգնելն էր լուծել կադրերի պակասի խնդիրը։

Ռազմական ոլորտում խորհրդատվության ղեկավար Նիք Շաֆֆին ընդգծել է, որ վերջին մի քանի տարում հասարակությունը շատ ավելի արագ է զարգացել, քան իրենք կարծում էին։

«Օրինակ, փաստ է, որ եթե դուք սուզանավորդ եք, ապա բավականին երկար ժամանակ փակի տաք եք՝ կարծես, ձկան պահածոյի տարայում։ Բայց այն, որ դուք կտրված եք համացանցից և Թվիթերից, պարզվում է՝ ավելի զգալի խոչընդոտ է երիտասարդներին գրավելու համար»,–ասել է Շաֆֆին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը