Լրահոս

24.08.2015 20:03


Գիշերը անծանոթ կնոջ հետ հյուրանոցում՝ հետևանքներով

Գիշերը անծանոթ կնոջ հետ հյուրանոցում՝ հետևանքներով

Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, 1978 թ. ծնված Գրիգոր Թ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակներից մեկում գիշերել է իրեն անծանոթ ոմն Զառայի հետ, վերջինս օգտվելով իր քնած լինելու հանգամանքից` տաբատի գրպանից գողացել է 390.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է սակայն, որ հանցագործությունը կատարել է ոչ թե Զառան, այլ 1977 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը