Աշխարհ

25.08.2015 09:11


Թուրքիայում պայթեցվել է Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարը

Թուրքիայում պայթեցվել է Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարը

Ահաբեկիչները պայթեցրել են Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարը Կարսի հատվածում։ Այս մասին, «Daily Sabah»–ի տեղեկացմամբ, հայտնել է վերջինի նահանգապետը։

Նահանգապետի խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպել են «Քրդական բանվորական կուսակցության» անդամները։

Հարձակմանը մասնակցել է մոտ 20 զինյալ։

Ներկա դրությամբ՝ դադարեցվել է գազատարով վառելիքի մատակարարումը։ Տեղում աշխատում են անվտանգության ուժերը։ Հարակից շրջանները ժանդարմների և զինվորականների կողմից վերցվել են հսկողության տակ։ Կրակահերթեր են տեղի ունենում զինյալների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը