Աշխարհ

27.08.2015 08:46


Սիրիայում երկու օրով կրակի դադարեցման ռեժիմ է հայտարարվել

Սիրիայում երկու օրով կրակի դադարեցման ռեժիմ է հայտարարվել

Սիրիայի հակամարտության կողմերը պայմանավորվել են մի քանի բնակավայրերում երկու օրով կրակի դադարեցման ռեժիմ հայտարարել։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Բանակցող կողմերին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ կրակի դադարեցման ռեժիմը կսահմանվի Զաբադանի քաղաքում և Իդլիբ մարզում գտնվող շիական երկու գյուղում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ–ն Ասադին որպես գործընկեր չի տեսնում ԻՊ–ի դեմ պայքարում։ Բացի այդ՝ Սիրիայի հարցողվ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը