Տնտեսական

28.08.2015 18:25


Արագածոտնի մարզում կարկուտ է տեղացել

Արագածոտնի մարզում կարկուտ է տեղացել

Օգոստոսի 28-ին, ժամը 13.45-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ժամը 13.05-ից մինչև 13.30-ը, իսկ Մուլքի գյուղում ժամը 13.15-ից մինչև 13.45-ը տեղացել է կարկուտ:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Կարկուտի հետևանքով գյուղում վնասվել է 8 հա ցանքատարածություն:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Նշված տարածքները ՀՀ ՏԿԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով, վնասի չափերը ճշգրտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը